ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այդ հարցում առայժմ հստակություն չկա։

«Չգիտեմ, բայց ես դա կանեի, եթե նման հնարավորություն լիներ», — ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ առանձին հանդիպման հնարավորության մասին լրագրողի հարցին։ Նա այս մասին խոսել է Մանիլայում՝ Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության (QUAD) ձևաչափով Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ բանակցություններից առաջ։

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը հինգշաբթի հանդիպում կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։