Պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է սահմանային կառավարման կարողությունների գնահատման առաքելության միջազգային փորձագետներին։ Առաքելությունն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, ենթակառուցվածքների և գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր։





























