Նոյեմբերի 20-ին Իտալիայի ողջ տարածքում 24-ժամյա համընդհանուր գործադուլ կանցկացվի, հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGIL) կազմակերպած գործադուլին կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատողները։
Բողոքի մասնակիցների հիմնական պահանջներն առնչվում են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, կյանքի թանկացմանը, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև զբաղվածության ու բնակարանային խնդիրներին։
Համընդհանուր գործադուլի պատճառով, բացի դպրոցների և բժշկական հաստատությունների աշխատանքի դադարեցումից, հնարավոր են նաև տարածաշրջանային և միջազգային գնացքների երթևեկության խափանումներ։ Չի բացառվում նաև մի շարք ավիաչվերթների չեղարկումը։





























