Այսօր Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ, այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մանրաձկների բացթողումն իրականացրել ենք Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը մեր բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման բացթողում ևս մեկ քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ճանապարհին։

Շարունակելու ենք հետևողական աշխատանքները՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Այս տարի նախատեսում ենք բաց թողել 1 մլն մանրաձուկ»։