Սահմանվել է Երևան քաղաքի պետական սեփականություն համարվող հանրային վայրերում հայտնաբերված լքված գույքի, արդյունաբերական և այլ թափոնների պահպանման և հատուկ հատկացված վայր տեղափոխման կարգը։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 17-ին ընդունվել է Երևանի ավագանու նիստում։

Համայնքն իրավունք ունի պահպանել նշված գույքը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ոստիկանությանը։ Եթե ոստիկանություն դիմելու պահից վեց ամսվա ընթացքում գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չհայտնաբերվի, գույքը կդառնա համայնքի սեփականություն։