ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հետաքննություն է սկսել Honda և Acura մակնիշների 1033632 ավտոմեքենայի «ստարտ-ստոպ» համակարգի հնարավոր անսարքության առնչությամբ։ Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական նամակում։

Հետաքննությունն ընդգրկում է 2024–2026 մոդելային տարիների Honda Odyssey, Passport, Ridgeline, Pilot և Acura MDX մոդելները։ Դրանց «ստարտ-ստոպ» համակարգի աշխատանքի վերաբերյալ գրանցվել է 701 բողոք։

Վառելիքի խնայողության համար նախատեսված այս համակարգն անջատում է շարժիչը, երբ ավտոմեքենան ամբողջությամբ կանգ է առնում, և կրկին գործարկում այն, երբ վարորդը ոտքը հեռացնում է արգելակի ոտնակից։ Սակայն, ըստ բողոքների, նշված ավտոմեքենաների շարժիչները լուսացույցի մոտ անջատվելուց հետո չեն վերագործարկվել։ Առայժմ այս անսարքության հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ կամ դժբախտ դեպքեր չեն գրանցվել։

2025 թվականի մարտին NHTSA-ն արդեն հայտարարել էր Honda-ի 2,2 մլն ավտոմեքենայի ստուգման մասին՝ կապված նույն «ստարտ-ստոպ» համակարգի հետ։ Սակայն, գործակալության տվյալներով, այդ դեպքում պատճառը մեկ այլ խնդիր էր։