Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել շատ անսովոր ապրանք`մարդկային արցունքից պատրաստված աղ:
Տարբեր տեսակի աղ ստանալու համար «Hoxton Street Monster Supplies» ընկերության աշխատակիցները հավաքում են մարդկանց արցունքները, ապա դրանք եռացնում, հետո խնամքով հավաքում են բյուրեղները եւ դրանք «ցայում» աղային լուծութով:
Պատրաստի ապրանքը փաթեթավորվում է համապատասխան գրություններով` «Չարություն», «Տխրություն», «Ծիծաղ» եւ «Սոխի կտրատում»: Ըստ արտադրող ընեկերության` այդ աղերը նկատելի տարբերվում են համով, գրում է «Ռադիուսը»:
Աղի մեկ ապակե շիշը, որի տարողության մասին չի նշվում, արժե 7 ֆունտ ստեռլինգ, իսկ հավաքածուն` 30 ֆունտ:




























