Դրամի կտրուկ արժեզրկման վերջին միտումները հետեւանք են դոլարի նկատմամբ մեծ պահանջարկի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը: «Դոլարի նկատմամբ մեծ պահանջարկը որոշակիորեն զսպվեց կապված քաղաքական իրավիճակի հետ:
Երբ պարզ դարձավ, որ քաղաքական իրավիճակը կայուն է, փոխարժեքը սկսեց աշխատել շուկայական օրենքներով (առաջարկի ու պահանջարկի մեխանիզմով), բայց պարզվեց` դոլարի նկատմամբ պահանջարկը մեծ է: Այնուհետեւ կենտրոնական բանկի կողմից իրականացվեցին արտարժույթի վաճառքներ, որը զսպեց փոխարժեքը»,- ասաց Ա. Կայֆաջյանը:




























