Աթենքում փոստով ստացված կասկածելի ծրարի հայտնաբերումից հետո տարհանել են քաղաքացիների պաշտպանության նախարարության առաջին հարկում գտնվող մարդկանց, հայտնում է Kathimerini-ն։
Գերատեսչության շենքը Գուդի թաղամասում է։
Նախնական տվյալներով՝ ծրարն ուղարկողը, ենթադրաբար, արտասահմանում է։ Որպես ստացող նշված է միայն նախարարության հասցեն։
Ըստ անվտանգության սահմանված ընթացակարգերի՝ շենքի մոտ են ուղարկվել շտապօգնության և հրշեջների բրիգադներ։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։





























