Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտ ռազմական Ան-12 ինքնաթիռ է կործանվել։

Նախնական տվյալներով՝ աղետի պատճառ կարող էր դառնալ թռիչքի ընթացքում շարժիչի բռնկումը, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

SHOT-ի տեղեկություններով՝ շարժիչներից մեկն օդում բռնկվել է, որից հետո ինքնաթիռը կտրուկ սրընթաց վայրեջքի է անցել։

«112» և Baza թելեգրամյան ալիքների տվյալներով էլ՝ ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ընթացքում։ Ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը գնահատվում է 13–17։ «112»-ը և РЕН ТВ-ն հայտնում են, որ նրանք բոլորը զոհվել են։

Կուզբասի նահանգապետ Իլյա Սերեդյուկը հայտնել է, որ Յագունովո գյուղի մոտ ավիացիոն պատահար է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Յագունովոն գտնվում է Կեմերովոյի օդանավակայանից ոչ հեռու։