Երևանում նոյեմբերի 18-ին շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյայի աշխատանքը։ Օրակարգում ընդհանուր առմամբ 13 հարց է։ Պատգամավորները հասցրել են քննարկել դրանցից 6-ը։

Այժմ շարունակվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը։

Ժամը 16:30-ին խորհրդարանականները կհանդիպեն Կառավարության անդամների հետ։ Վերջիններս պետք է պատասխանեն պատգամավորներին հետաքրքրող հարցերին։