ԱՄՆ իշխանությունները լրջորեն դիտարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը դրան այսպես է նայում. եթե մենք խնդիր ունենք ԿԺԴՀ-ի հետ, ապա այն լուծելու միակ ճանապարհը նրա հետ համագործակցելն է», — ասել է Ռուբիոն։
Միաժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ բանակցությունների անցկացումը դեռ երաշխավորված չէ։ Նրա պարզաբանմամբ՝ խոսքը մոտ ապագայում կայանալիք հանդիպման մասին չէ, սակայն Թրամփը շահագրգռված է Կիմ Չեն Ընի հետ երկխոսությամբ և պատրաստ է դրան։





























