Իրանի բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթի ամերիկյան Ալի ալ Սալեմ ավիաբազային, հաղորդում է IRNA գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածների թիրախում են եղել ավիաբազայում տեղակայված ամերիկյան անօդաչու թռչող սարքերն ու հրթիռային կայանքները։
Իրանցի զինվորականների հայտարարությունը հաջորդել է Քուվեյթի բանակի հաղորդագրությանը, ըստ որի՝ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել «հակառակորդի անօդաչու թռչող սարքերի» հարձակումը։





























