ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտահոգված չէ Հարավչինական ծովում տիրող իրավիճակով։
«Ես բոլորովին մտահոգված չեմ։ Այդ հարցը կլուծվի», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ Մանիլայում Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Պեկինը մի քանի տասնամյակ է՝ որոշ երկրների հետ վեճեր ունի Հարավչինական ծովի առանձին շրջանների պատկանելության շուրջ, որտեղ մայրցամաքային ծանծաղուտում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել։ Խոսքը Սիշայի (Պարասելյան կղզիների), Նանշա (Սպրատլի) կղզեխմբի, ինչպես նաև Հուանյան (Սկարբորո) խութի մասին է․ այս հարցերն առնչվում են Բրունեյին, Վիետնամին, Մալայզիային և Ֆիլիպիններին։





























