Չորեքշաբթի օրվա դրությամբ նավթի գները նվազում են։ Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների աճ է գրանցվել։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը կազմում է 92,49 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,65 դոլարով (0,7%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Երեքշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 0,7 դոլարով (0,76%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 93,14 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,25 դոլարով (1,45%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 84,76 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,29 դոլարով (0,34%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 86,01 դոլարի։