Նոր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը կրկին կղեկավարի կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նրա թեկնածությունն այսօր` մայիսի 30-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում առաջարկել է ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջարկն ընդունվել է միաձայն:

ՀՀԿ գործադիր մարմնին նիստում որոշվել են նաեւ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Ըստ այդմ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը,

Տնտեսական հարցերի հանձնաժողովը`Վարդան Այվազյանը,

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը,

Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը

Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը,

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը,

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը: