«Բրուսկի» անունով Բոստոն-տերիեր շունը, որն իր տիրուհու` 18-ամյա Վիկտորյա Ռիդի հետ բնակվում է ԱՄՆ Թեքսաս նահանգում, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենամեծ աչքերն ունեցող շուն:
Շան աչքերի տրամագիծը 1,1 դյույմ է, այսինքն մոտ 2,8 սմ: Բրուսկին 4 տարեկան է:
Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», Ռիդն ուշադրություն չի դարձրել իր շան այդ հատկության վրա, մինչեւ այդ մասին սկսել են խոսել աղջկա ընկերները, ծնողներն ու անասնաբույժը:
Գինեսի ռեկորդների գրքի կայքում նշվում է, որ 2011 թվականին Բրուսկիի աչքերից մեկը դուրս է եկել բիբից:
Շանն արագ տեղափոխել են հիվանդանոց եւ աչքը տեղը գցել:




























