ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցություններն ավարտվել են։
Դրանք տեղի են ունեցել «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրի «Ցիլինյուան» առանձնատանը։ Ընդլայնված կազմով հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով մոտ կեսօրին։ Պատվիրակությունների մասնակցությամբ քննարկվել են հետագա տնտեսական համագործակցության հեռանկարները։
Այնուհետև զրույցը շարունակվել է նեղ շրջանակում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ ՌԴ նախագահի հետ միասին դրան մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների շփումը տևել է ավելի քան երկու ժամ։





























