Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 3 տրլն 603,8 մլրդ դրամի (մոտ 10 մլրդ դոլար), իսկ ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամի չափով։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468,2 մլրդ դրամ։
Նախատեսված 3 տրլն 603,8 մլրդ դրամ եկամուտներից հարկային մուտքերն ու պետական տուրքերը կկազմեն 3 տրլն 462,7 մլրդ դրամ, սուբսիդիաները՝ 14,2 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։
Կապիտալ ծախսերը նախատեսված են 761 մլրդ դրամի չափով։
Կենսաթոշակային ապահովության ծրագրով ծախսերը կկազմեն մոտ 674 մլրդ դրամ, իսկ պաշտպանության ծախսերը՝ 616,5 մլրդ դրամ։
Պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին (մոտ 187,5 մլրդ դրամ) և արտաքին (մոտ 280,7 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։





























