ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ կատակել է, թե դեմ չէր լինի ամերիկացի զորահրամանատար Դուգլաս Մաքարթուրի նման Ֆիլիպինների բանակի ֆելդմարշալի կոչում ստանալ։

«Կցանկանայի, որ ինձ համար էլ նույնն անեիք, եթե դեմ չեք։ Ինձ դա դուր է գալիս։ Նկատի ունեմ՝ ինչո՞ւ ես չպետք է ստանամ այն», — ասել է Թրամփը։ Նրա խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերել է Daily Tribune թերթը։

Հանդիպման արդյունքներով Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Մանիլան առևտրային համաձայնագիր են կնքել և պայմանավորվել ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հավանություն է տվել Ֆիլիպիններում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմանը՝ ատոմային էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծի զարգացման նպատակով։