Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա պատվիրակությանը հյուրասիրել է Jollibee արագ սննդի ցանցից պատվիրված ուշ ընթրիքով։ Այս մասին հաղորդվում է Ֆիլիպինների նախագահի հաղորդակցության վարչության կայքում։
«Երեկ երեկոյան ես իմ աշխատակիցներին խնդրեցի Jollibee-ից սնունդ պատվիրել, որպեսզի դուք և ձեր պատվիրակությունը կարողանաք քնելուց առաջ մի բան ուտել», - ասել է Մարկոսը՝ նշելով, որ Jollibee-ն շատ սիրված ցանց է, որի հիմնական ուտեստներից մեկը տապակած հավն է։
Մարկոսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում ֆիլիպինյան ապրանքանիշը ժողովրդականությամբ առաջ է անցել KFC-ից։





























