Ւտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից մի կնոջ հանել, որի տունը փլուզվել է մայիսի 29-ի երկրաշարժից հետըո:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, 65-ամյա իտալուհուն տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Իտալիայում մայիսի 29-ին տեղի էր ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ: Զոհվել է 17 մարդ, վիրավորների թիվը հասնում է 300-ի, հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել:




























