Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անձամբ է դիմավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Շենժենում՝ ինքնաթիռի սանդուղքի մոտ։ Ինչպես երևում է դիմավորման արարողության հեռարձակումից, առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքերը և գրկախառնվել։
Երկու երկրների ղեկավարները մի քանի խոսք են փոխանակել, որից հետո ԱՄՆ նախագահը նստել է ավտոմեքենան և հեռացել թռիչքադաշտից։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը։




























