ԱՄՆ ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածային հրամանատարությունն իրականացրել է առանց մարտագլխիկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված՝ հրամանատարության հայտարարության մեջ։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածային հրամանատարությունը երեքշաբթի՝ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 23։01-ին, Կալիֆոռնիայում գտնվող Տիեզերական ուժերի Վանդենբերգ ռազմակայանից իրականացրել է առանց մարտագլխիկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում»,– ասվում է ռազմակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունն ընդգծել է, որ փորձարկումը ծրագրվել էր մի քանի տարի առաջ և կապված չէ աշխարհում ընթացող իրադարձությունների հետ։