«Ազատության» տեղեկություններով՝ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին, իսկ տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ հաշված օրերի ընթացքում նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի: Ալեքսանյանը, սակայն, հստակ օր չնշեց: «Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», - նշեց Ալեքսանյանը:

Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ընդդիմադիրների նկատմամբ ճնշում բանեցնելու մտադրության մասին խոսելով՝ վարչապետ Փաշինյանը փակագծեր էր բացել՝ ասելով, որ իշխանությունն, օրինակ, կարող է խորհրդարանի առջև ցույց անել՝ այդ կերպ ստիպելով ընդդիմադիր պատգամավորներին կողմ քվեարկել նոր սահմանադրության նախագծին: