Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ուկրաինային տրամադրվող աջակցության գործիք, որով նախատեսվում է 2027 թվականին Կիևին տրամադրել մինչև 45 մլրդ եվրո։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«2027 թվականի համար ֆինանսավորման պակաս կա։ Այսօր մենք առաջարկում ենք 2027 թվականի համար 45 մլրդ եվրոյի չափով աջակցության գործիք տրամադրել Ուկրաինային», — հայտարարել է նա։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Ուկրաինան այդ միջոցները կվերադարձնի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը վճարի ռազմատուգանքները։





























