Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
«Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի շրջանակում հանդիպեցի Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
Քննարկեցինք պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա:




























