ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 360.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.37 դրամ (նվազել է 0.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.01դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 397.5–402 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.13–4.22 դրամով, վաճառվում է 4.25–4.51 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:
Եվրոն գնվում է 393 դրամով, վաճառվում է 398 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25 դրամով:





























