ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Չինաստանի Շենչժեն քաղաք կատարած այցից հետո Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները հաջողությամբ կզարգանան։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

«Շնորհակալություն եմ հայտնում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին՝ օդանավակայանում անձամբ դիմավորելու համար, և չինական կողմին՝ առանձնահատուկ ընդունելության համար։ Շատ ուրախ եմ կրկին այցելել մեծ Չինաստան», — Թրամփի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի Շենչժենում անձամբ դիմավորել է Դոնալդ Թրամփին ինքնաթիռի սանդուղքի մոտ։ Հանդիպման ընթացքում առաջնորդները գրկախառնվել են և ձեռք սեղմել։