«Առավոտը» գրում է, որ մայիսի 30-ի կեսօրին Տավուշի մարզի Կողբ գյուղում  վթարի է ենթակվել 10-ամյա Հարություն Արշակի Բարսեղյանը:  Նրան  «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով վթարի է ենթարկել մի համագյուղացի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքներով՝ կողբեցի վարորդը  դեպքի ժամանակ եղել է սթափ վիճակում:  Նույն  բժշկական կենտրոնում  երեխայի վնասվածքներն ախտորոշվել  է որպես՝  «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք՝ տեղաշարժով»:

Երեխային ցուցաբերվել է  բժշկական օգնություն, ոտքի կոտրված հատվածն անշարժացվել է: Հետագա բուժման համար երկու ժամ հետո  տղան  տեղափոխվել է Երեւան: