«Անկախ դիտորդ» դաշինքը Վանաձորի համայնքապետարանի իր աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ 2021 թվականից համայնքի ավագանու վրա դրված՝ համայնքի ղեկավար ընտրելու արգելանքը վերացել է։

«Անկախ դիտորդ» դաշինքն իրազեկում է Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին, որ արգելանքը վերացած է։ 2026 թվականի նոյեմբերի 10-ին ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճել է թիվ 08473977 կատարողական վարույթը, որը հարուցվել էր ՎԴ/13416/05/21 վարչական գործով։Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1.1 հոդվածի համաձայն՝ նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է (...) ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական ակտը (ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը) փաստացի հրապարակվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն արգելանքը շարունակում էր գործել այլ դատական վեճի առկայության պատրվակով։

Այսպիսով, ավագանու նիստի անցկացման օրը պետք է ընդունել կատարողական վարույթի կարճման օրվանից հաշված 10-րդ օրը՝ նոյեմբերի 20-ը։«Վանաձորի ավագանու խմբակցությունների ղեկավարներին հորդորում ենք կազմակերպել օրենքի ուժով գումարվող ավագանու նիստը, հանրությանը, Վանաձոր համայնքի ընտրողներին իրազեկել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստի գումարման ժամի վերաբերյալ»,-հայտնում է «Անկախ դիտորդ»-ը։