Ես Նիկոլ Փաշինյանին կասեի «Ալիևի աբսլուգ», բայց չեմ իջնի այդ մակարդակին։ Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որին մինչ այդ վարչապետը մեղադրել էր հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի «աբսլուգը» լինելու մեջ։

«Ես չեմ հրաժարվել ո՛չ Մանվել Գրիգորյանի հետ աշխատելու փաստից, ո՛չ էլ իմ անցյալի հետ կապված որևէ բանից։ Երբ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Անանիկ Ոսկանյանը ձեզ սնունդ է տալիս, հիշեք, որ նա Մանվել Գրիգորյանի օգնականն է։ Հարցրեք Մանվել Գրիգորյանի մյուս երկու նախկին օգնականներին։ Նրանց մասին էլ հիշեք։ Երբ Մանվել Գրիգորյանի համհարզներից մեկը ձեր պատգամավորներից էր, այդ մասին էլ հիշեք։

Վազգեն Սարգսյանն ասում էր, որ արցախյան պատերազմի ամենածանր բեռը Մանվել Գրիգորյանի ուսերին է ընկել»,- նշել է Մանուկյանը։

Այսօր ԱԺ-ում Փաշինյանը հունից դուրս է եկել քաղաքական դիրքորոշումը փոխելու մասին հարցին պատասխանելիս: