Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ նոյեմբերի 19-ին լիարժեք ձևաչափով հանդիպում չի նախատեսվում։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Ո՛չ, այդպես չէ»,- լրագրողներին պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, ըստ որոնց հինգշաբթի պետք է տեղի ունենան երկու նախագահների լիարժեք բանակցությունները։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով անանուն մնալու պայմանով խոսած ամերիկացի մի պաշտոնյայի, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ՝ բացի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ նախատեսված եռակողմ բանակցություններից։





























