ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլինա Ռայսը կմասնակցի նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական քարոզարշավի համար անցկացվլիք դրամահավաքին: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Ռոմնիի ներկայացուցչին, հայտնում է  radiomayak.ru-ն:

Ռայսը կմասնակցի Կալիֆորնիայում անցկացվելիք դրամահավաքին: Նշվում է, որ միջոցառման ընթացքում նա հանդես կգա հայտարարությամբ: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Ռոմնին կարոսղ է ընտրել Ռայսին որպես նախընտրական քարոզարշավի գործըկեր:   Դա նշանակում է, որ հանրապետականի` ԱՄՆ նախագահ  ընտրվելու դեպքում Քոնդոլինա Ռայսը կդառնա փոխնախագահ: Սակայն ավելի վաղ նա հայտարարել է,որ այդ պաշտոնը նրան չի հետաքրքրում: