Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մինսկում։ Առաջիկա հանդիպման մասին չորեքշաբթի Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնել է «Վրաստանի առաջին ալիք» հեռուստաալիքին։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 19-ին Մինսկում»,- ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի հայտարարության մեջ։