Իսրայելը դիտարկում է առաջիկա օրերին Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը, հայտնում է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
Ռազմական գործողության հնարավորությունը հիշատակվում է նաև Գադի Այզենկոտի գլխավորած քաղաքական դաշինքի՝ չորեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում խոսվում է «անվտանգության, հասարակական կյանքի և միջազգային հարաբերությունների ոլորտներում Իսրայելի առջև ծառացած իրական արտակարգ իրավիճակի», ինչպես նաև առաջիկա օրերի առանձնահատուկ զգայունության մասին։
12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ երեկոյան Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն առանցքային խորհրդականների հետ խորհրդակցություն է անցկացնում՝ նվիրված անվտանգության ոլորտի մարտահրավերներին։





























