Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցից արևելք երեք նավթատար լցանավ է հրդեհվել և շարքից դուրս եկել ծովային ականների վրա պայթելու հետևանքով, հայտնում է Press TV-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի տվյալներով՝ նավերն անցնում էին նավագնացության համար փակ գոտիով՝ անջատված նավիգացիոն համակարգերով։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























