Արյունալի ողբերգություն է տեղի ունեցել ամերիկյան Սիեթլում. Անհայտ տղամարդը հրաձգություն է իրականացրել Racer սրճարանում, որը գտնվում է Վաշինգթոնի համալսարանի կամպուսից ոչ հեռու, եւ որտեղ սովորաբար հավաքվում է ստեղծագործ երիտասարդությունը:  Ըստ ականատեսների` տղամարդը հասցրել է մի քանի կրակոց իրականացնել, որից հետո թաքնվել է: Երկու տղամարդ մահացել են տեղում, մինչ բժիշկների ժամանելը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սրճարանի վրա հարձակումից հետո քաղաքի կենտրոնից ոչ հեռու սպանվել է մի կին, իսկ հարձակվող տղամարդը հեռացել է կնոջ սեւ մեքենայով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ոստիկանությունը հայտնաբերել է մեքենան, բայց հանցագործին հաջողվել է փախչել: Ըստ rbc-ի տեղեկության` կինը նույնպես վիրավորվել է սրճարանում եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վախճանվել է:

Այնուհետեւ ոստիկանությունը հայտնել է, որ հերթապահներից մեկը մի մարդու է հայտնաբերել, որի նշանները համապատասխանել են մարդասպանին: Երբ ոստիկանները փորձել են մոտենալ կասկածյալին, նա հանել է ատրճանակը եւ կրակել իրեն:

Ինչպես հայտնում է AP-ը, հանցագործը ողջ է մնացել եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Նրա վնասվածքի ծանրության մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: