Մենք հանրային քննարկման ենք դնելու կոնկրետ տեսակի ավտոմեքենաների սահմանափակումներ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ հատվածներ և կոնկրետ վարչական շրջաններ կարող են մտնել Եվրո 4 ստանդարտի ավտոմեքենաներ, բոլոր մնացած ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում։ Սա տալու է որոշակի սելեկտիվ մոտեցում ավտոմեքենաների նկատմամբ. այսինքն՝ ավտոմեքենաներ, որոնք քիչ են արտանետում, ավտոմեքենաներ, որոնք որ շատ են արտանետում»,-նշել է նա։
Ավինյանի խոսքով՝ դա կապված չի լինելու մարդու բնակության վայրով, և, ըստ նրա, լուծելու է ավտոմեքենաների կարգավորման քանակը. «Այսինքն՝ այդ մեքենայով իքս վարչական շրջան մտնելու դեպքում ֆինանսական բեռ կավելանա»։





























