Ամերիկյան երեք ավիակիր հարվածային խմբերից մեկը, որոնք Պարսից ծոցի շրջանում էին՝ Իրանի ծովային շրջափակումն ապահովելու նպատակով, լքել է տարածաշրջանը և, հավանաբար, վերադառնում է մշտական տեղակայման վայր, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ USS George Washington ավիակրի գլխավորած հարվածային խումբը չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ի դրությամբ, հնարավոր է՝ ուղևորվել է ճապոնական Յոկոսուկա նավահանգիստ, որտեղ ավիակրի ռազմակայանն է։
Միաժամանակ, երկուշաբթի տարածաշրջան է ժամանել USS Theodore Roosevelt ավիակրի հարվածային խումբը։
Դրա ներկայությունը դիտարկվում էր որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողությունների տարբերակներն ընդլայնելու հնարավորություն, եթե նա որոշի վերսկսել Իրանի դեմ ակտիվ մարտական գործողությունները։





























