Նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինան կրկին հարձակվել է Ղրիմի կամրջի՝ նախորդ հարձակումներից հետո պահպանված երկաթուղային հատվածի վրա։ Ինչպես հայտնել է բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Թե ինչ վնասներ է կրել կամուրջը նոր հարձակման հետևանքով, չի հաղորդվում։ Ակսյոնովի խոսքով՝ «բոլոր պատասխանատու ծառայություններն իրենց աշխատատեղերում են»։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երկաթուղային կամրջին առնվազն երկու հարված է հասցվել։
Ղրիմի կամրջի վրա նոր հարձակումը երրորդն է մեկ շաբաթվա ընթացքում։ Նոյեմբերի 17-ի գիշերվա հարձակման հետևանքով ավերվել էր կամրջի ավտոճանապարհային հատվածի կամարը։
Նոյեմբերի 19-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Լրատվամիջոցներն ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, գրել էին, որ հանդիպման նախաձեռնողը Պուտինն էր․ նա ցանկանում էր քննարկել Ուկրաինայում պատերազմը, սակայն Սին հրաժարվել էր դրանից։





























