ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր չէ որևէ մեկից, այդ թվում՝ Մոսկվայից և Պեկինից, օգնություն խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման հարցում։
«Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ։ Նրանք (իրանական կողմը) ցանկանում են գործարք կնքել», - հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից և Չինաստանից՝ Իրանի հետ հակամարտությունն ավարտելու համար։
Թրամփը գտնվում է Շենչժենում, որտեղ հինգշաբթի ավելի ուշ սպասվում է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թեհրանը «շատ լավ է վերաբերվում» Վաշինգտոնին։
«Նրանք չեն կրակել։ Նրանք նավեր չեն խորտակել», - ընդգծել է Թրամփը։
Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ջախջախել է» Իրանի նավատորմը, ավիացիան և բանակը, ինչպես նաև նշել, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողությունն այժմ ԱՄՆ-ի ձեռքում է։





























