Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից արևելք ընկած շրջանում երեք նավթատար լցանավ է պայթել ծովային ականների վրա և բռնկվել, հաղորդում է պետական IRIB հեռուստաալիքը։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ լցանավերը պայթել և բռնկվել են Իրանի ռազմածովային ուժերի նախազգուշացումներն անտեսելու պատճառով։

Նրանց տվյալներով՝ լցանավերն ընթանում էին Թեհրանի կողմից չարտոնված երթուղով՝ նավերի ավտոմատ նույնականացման համակարգերն անջատած։