Միացյալ Նահանգները զգալի ֆինանսական օգուտ է ստանում եվրոպական երկրներին սպառազինություն վաճառելուց, որոնք այն հետագայում փոխանցում են Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարելի է ասել, որ մենք [սպառազինությունը] վաճառում ենք ամբողջ գնով, որ զեղչեր չենք անում։ Կարելի է ասել, որ մենք դրանից շատ փող ենք վաստակում», — Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ առաջնորդը պարզաբանել է, որ Վաշինգտոնը ռազմական արտադրանք է վաճառում Եվրամիությանը, որից հետո գնորդներն ինքնուրույն են տնօրինում ձեռք բերված զենքը։ Նրա գնահատմամբ՝ այդ մատակարարումների մեծ մասը հետագայում ուղարկվում է ուկրաինական կողմին։





























