Հորմուզի նեղուցով անցնող նավթային տանկերը Օմանի ափերի մոտ խոցվել է չպարզված տեսակի զինամթերքով, հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Վարչության տվյալներով՝ տեղական իշխանությունները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքից հյուսիս։ Արկը դիպել է մեքենայական բաժանմունքին այն պահին, երբ նավն ուղղվում էր դեպի նեղուցի ելքը։
«Անձնակազմն անվտանգ է, բոլոր անդամները նավի վրա են։ Այս հաղորդագրության պատրաստման պահին վնասների ծավալի և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին տեղեկություններ չկան», — հայտարարել են UKMTO-ում։





























