ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Իրանը, եթե Թեհրանը փորձի Միացյալ Նահանգներում «կեղտոտ ռումբ» կիրառել։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին, պնդել էր, որ Իրանն իբր մշակում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձի ծրագիր և այդ նպատակով նախատեսում է «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք օգտագործել։
«Եթե դա տեղի ունենա, մենք նրանց կոչնչացնենք», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Խոսք եմ տալիս ձեզ», – հայտարարել է նա։





























