ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին պետք է ընդհանուր լեզու գտնեն։

«Լսեք, նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն։ Այս երկուսն ատում են միմյանց, և նրանք պետք է հաշտվեն», - ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները 2022 թվականին գրեթե ավարտված էին, սակայն Կիևի մերձակայքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո ուկրաինական կողմը «դեն նետեց» բոլոր պայմանավորվածությունները, իսկ այնուհետև Զելենսկին օրենսդրորեն արգելեց Ռուսաստանի հետ բանակցություններ վարել։