ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագիր կնքելու մտադրության մասին, որը կպաշտպանի Միացյալ Նահանգների շահերը նույնիսկ իշխանափոխությունից հետո։

«Ես ուզում եմ երկարաժամկետ գործարք... Եթե մենք ունենանք վատ նախագահ, թույլ նախագահ, ես ուզում եմ այնպիսի գործարք, որը կփոխարինի նրան», - հայտարարել է նա Fox News հեռուստաալիքին։