Ղազախստանի հարավ-արեւելքում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 25 կմ խորությունում, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կեգեն քաղաքից 54 կմ հյուսիս-արեւմուտք եւ հարեւան Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքից 345 կմ հյուսիս:

Ստորերկրյա ցնցումներն զգալի են եղել նաեւ Ալմաթիում: Այնտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 4-5 բալ, հայտնում է «Ռոսբալտը»:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: