ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «շատ զգույշ» լինել արհեստական բանականության (ԱԲ) հետ։

«Այն գրեթե բացառապես օգուտ է բերում, բայց ունի որոշ բացասական կողմեր։ Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք այդ բացասական կողմերը կառավարելիս», – հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն դեմ է ԱԲ-ի այնպիսի կարգավորմանը, որը կարող է «խեղդել» ոլորտը։

«Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», – արձանագրել է նա։